ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Գերմանիայում նախընտրել էին հանգիստը

Գերմանիայում նախընտրել էին հանգիստը
01.12.2017 | 11:26

Բացառությամբ Գերմանիայի, անցած օրերը մրցակցային են եղել եվրոպական ֆուտբոլային գերտերությունները կազմած մյուս երկրներում, որոնց մի մասում փոթորկել են գավաթային կրքերը (Իսպանիա, Իտալիա), մյուս մասում, ոչ պակաս դրամատիկ զարգացումներով, եղել են առաջնության հերթական խաղերը (Անգլիա, Ֆրանսիա): Հատկապես խոշոր ցնցումներ են գրանցվել ֆրանսիական դիվիզիոնի առաջնությունում, սակայն այս ամենի մասին ստորև:

ԻՍՊԱՆԻԱ
Երեկ կայացած «Ալավես»-«Խետաֆե», «Վիլյառեալ»-«Պոնֆերդինա», «Բետիս»-«Կադիս», «Էսպանյոլ»-«Տեներիֆե», «Վալենսիա»-«Սարագոսա» պատասխան խաղերով ավարտվեց երկրի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլը: Նյութը պատրաստելու պահին մենք վերոնշյալ հանդիպումների արդյունքներին չենք տիրապետում (կայացել են ուշ երեկոյան), ուստի անդրադառնանք նախորդ երկու օրերին ավարտված դիմակայություններին: «Բարսելոն»-«Մուրսիա», «Սևիլիա»-«Կարթագեն» «Լեգանես»-«Վալյադոլիդ», «Սելտա»-«Էյբար» երկրորդ դիմակայություններում էլ են հաղթել առաջինը նշված թիմերն ու դուրս եկել հաջորդ փուլ: Արդյունքներին չենք անդրադառնում, քանզի տվյալ պահին, բացի վիճակագրությունից, դրանք առանձնակի հետաքրքրություն չեն ներկայացնում:
Որքան էլ որոշակիորեն տարօրինակ է ներկայանում «Ռեալ»-«Ֆուենլաբրադա» երկրորդ հանդիպման ելքը (2:2), այդուհանդերձ «արքայականի» երկրպագուներն առանձնապես անհանգստանալու բան չեն ունեցել, քանի որ «սերուցքայիններն» առաջինում հաղթել են 2:0 հաշվով ու կարող էին իրենց նման կարգի ազատություն թույլ տալ: Նույնն արել է և «Լևանտեն» «Ժիրոնայի» հետ մրցակցությունում (1:1 և 2:0): «Մալագան» վարվել է փոքր-ինչ այլ կերպ: Դրսում հաղթել է «Նումանսիային» (2:1), տանը` ոչ-ոքի խաղացել (1:1):
«Մալագայի» հակառակն է արել «Ֆորմենտերան»` տանը հաղթելով (1:0), ու հյուրընկալվելիս գոհանալով «Աթլետիկի» հետ ոչ-ոքի (1:1) խաղալով կամ, որ ավելի ճիշտ է, բարձրագույն խմբում հանդես եկող մրցակցին թույլ չտալով օգտվել սեփական դաշտի առավելությունից: «Էլչեի» հետ առաջին հանդիպման ոչ-ոքին (1:1) «Աթլետիկոն» շտկել է սեփական հարկի տակ տոնած 3:0 համոզիչ հաղթանակով:
Շատ ավելի կատաղի զարգացումներ են եղել «Ռեալ Սոսիեդադ»-«Լեիդա» և «Լաս Պալմաս»-«Դեպորտիվո» առճակատումներում: Առաջինում սեփական հարկի տակ նվազագույն հաշվով կրած պարտությունը «Լեիդան» կոմպենսացրել է շատ ավելի հեղինակավոր մրցակցի հարկի տակ տոնած 3:2 հաշվով հաղթանակով: Երկրորդում եղել է մի այլ կարգի հրետակոծություն: Կղզեբնակները մրցակցի հարկ տակ երկու գոլ են հեղինակել, սակայն բաց են թողել երեքն ու, բնականաբար, պարտվել: Երկրորդում «Լաս Պալմասն» ավելի շեշտակի է գործել ու, հաղթելով 4:1 հաշվով, երկու հանդիպման արդյունքով նվաճել 1/8-ում հանդես գալու իրավունք:


ԻՏԱԼԻԱ
«ՈՒդինեզե»-«Պերուջա», «Ջենովա»-«Կրոտոնե» դիմակայություններով (կայացել են երեկ ուշ երեկոյան) ամբողջացան երկրի գավաթի 1/16 եզրափակիչ փուլի խաղերը: Բացառությամբ «Կիևո»-«Վերոնա» մրցակցության, որի հաղթողը որոշվել է լրացուցիչ ժամանակում (հիմնականն ավարտվել է 1:1, լրացուցիչը` 1:2), մնացած դիմակայություններում ամեն ինչ հայտնի է դարձել հիմնական խաղաժամանակում: «Սասուոլոն» պարտության է մատնել «Բարիին» (2:1), «Թուրինը»` «Կարպիին» (2:0), «Սամպդորիան»-«Պեսկարային» (4:1), «Չիտադելան»` ՍՊԱԼ-ին (2:0), «Պորդենոնեն»` «Կալյարիին» (2։1):

ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի 14-րդ տուրն անխտիր հաղթական է եղել առաջին վեցյակը կազմած բոլոր թիմերի համար` բացառությամբ «Տոտենհեմի», որի խաղում, ի ցավ այս ինքնատիպ կոլեկտիվի երկրպագուների, վերջին ժամանակներս տեղատվություն է նկատվում: Մաուրիսիո Պոչետինոյի սաներն արտագնայում զիջել են երկրի նախանցած տարվա չեմպիոն «Լեստերին» ու նահանջել յոթերորդ հորիզոնական` առաջին վեցյակում տեղ «ապահովելով» հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակի առավելությամբ «Ստոկ Սիթիին» պարտության մատնած «Լիվերպուլի» համար, որի անվան դիմաց կա արդեն 26 միավոր:
«Մանչեստր Սիթին» առանց ավելորդ ջանքերի ծնկի է բերել «Սաուտհեմպտոնին» (2:1)` առանց հաշվի նստելու նրանց` սրբոց դասին պատկանելու կարգավիճակի հետ (այս թիմին երկրում մեծարում են «սրբեր» պատվանունով), հյուրընկալվելիս «Մանչեստր Յունայթեդը» գերազանցել է «ՈՒոտֆորդին», որը երկու անգամ գրավելով Ժոզե Մոուրինյոյի սաների դարպասը` կրկին հաստատել է հարձակողական ֆուտբոլի նկատմամբ ունեցած իր թուլությունը, սակայն բաց է թողել կրկնակի շատ ու ի վերջո զիջել 2։4 հաշվով, սեփական հարկի տակ «Չելսին» նվազագույն հաշվով առավելության է հասել «Սուոնսիի» նկատմամբ: Առաջատար այս եռյակը համապատասխանաբար ունի 40, 32, 29 միավոր:
«Հադերսֆիլդի» նկատմամբ իր հաղթանակում առավել քան համոզիչ է եղել «Արսենալը»` սեփական հարկի տակ «տաքսի» ձևակերպելով (5:0) առաջնության նորեկի հետ խաղում, որն իր կամային հատկանիշներով այնքան էլ «նվեր» լինելու ցավով չի տառապում հատկապես հեղինակավոր ակումբների հետ մրցակցությունում: Ինչևէ: «Արսենալը» 28 միավորով արդեն չորրորդ հորիզոնականում է, և կարծես թե Արսեն Վենգերի սաները մտադիր են կրկնելու օրացուցային տարվա ավարտը հաղթանակներով նշանավորելու իրենց կայուն ավանդույթը:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի 15-րդ տուրն արմատապես փոխեց առաջին քառյակի դասավորությունը` լոյալ մնալով միայն «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ, որը նախորդ մրցաշրջանում չեմպիոնությունը կորցնելուց հետո ընթացիկում այնպիսի թափ է հավաքել, որ արդեն իսկ կասկած չի հարուցում ապագա չեմպիոնական իր նկրտումներում: Ինչևէ: Փարիզցիների հերթական հաղթանակը «Տրուայի» նկատմամբ էր իրենց համար բավական համեստ 2:0 հաշվով: Նկատենք, որ ՊՍԺ-ն առայժմ շարժվում է մեկ հանդիպումում միջինը երեքից ավելի գոլ խփելու գրաֆիկով:
Շարունակում է տհաճորեն զարմացնել «Մոնակոն»: Այս անգամ նրան ծնկի բերողը «Նանտն» էր, որի համար շատ ավելի կարևորը հաղթանակի բերած երեք միավորն էր, քան հանդիպման թվային համեստ արտահայտությունը` 1:0: Պարտությունը մոնեգասկներին ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ դուրս մղեց առաջին եռյակից:
Մրցաշարային աղյուսակում մեկ աստիճանով նահանջեցին և լիոնցիները, որոնք սեփական հարկի տակ զիջեցին «Լիլին»` 1։2: «Լիոնի» փոխարեն երկրորդ տեղում է արդեն «Մարսելը», որը հյուրընկալվելիս 3:0 հաշվով պարտության է մատնել «Մեցին»:
«Պարի Սեն Ժերմենն» ունի 41, «Մարսելը»` 31, «Լիոնն» ու «Մոնակոն»` 29-ական միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ